211652_close_icon
views-count15416 դիտում article-date 18:49 30-04-2017

Երևանում մեկ օրում մի քանի վրաերթի դեպքեր են տեղի ունեցել. վիրավորների մեջ կան դպրոցականներ

ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցած վրաերթերի փաստով: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան փղոոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մարտիրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FP008 համարանիշի ավտոմեքենայով Հայաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 13-ամյա Դավիթ Մանասյանին, ով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է թիվ 131 դպրոցի 7-րդ դասարանում: Նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 76-ամյա Լենդրուշ Վարդանյանը իր վարած Lexus մակնիշի 70 ԼԼ 220 համարանիշի ավտոմեքենայով Մելքումովի փողոցի թիվ 27 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա Անդրանիկ Ստեփանյանին, ով նունպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է թիվ 155 դպրոցի 9-րդ դասարանում: Իսկ ժամը 11: 00-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ, 79-ամյա Աիդա Քոչինյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 51 հասցեի մոտ «Այգեձոր Տաքս» ծառայության վարորդներից մեկը իրեն վրաերթի է ենթարկել: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր