211652_close_icon
views-count3439 դիտում article-date 12:18 27-04-2017

Հունաստանը խստորեն քննադատել է սահմանների վերանայման Թուրքիայի վարած քաղաքականությունը

Հունաստանի ԱԳՆ-ն քննադատել է Թուրքիայի՝ եվրոպական հարցերով նախարար Օմեր Չելիքի հայտարարությունն այն մասին, թե ինքը կասկածում է՝ արդյո՞ք Ագատոնիսի կղզիները Հունաստանին են պատկանում, հաղորդում է Ria Novosti-ն։ «Մենք միանշանակ քննադատում ենք Թուրքիայի նման քաղաքականությունը, որը սադրիչ հայտարարություններով է հանդես գալիս և կասկածի տակ դնում միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Դիմում ենք միջազգային հանրությանը և ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ կապված Թուրքիայի վտանգավոր պահվածքի ու սահմանները վերանայելու անդադար փորձերի հետ»,-ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Նշենք, որ Ագատոնիսի կղզին գտնվում է Էգեյան ծովում և մտնում է Դոդեկանեսյան կղզիների շարքը։ Այն գտնվում է Պատմոսից 30 կմ դեպի արևելք և ոչ հեռու թուրքական ափից։

Նմանատիպ նյութեր