211652_close_icon
views-count3398 դիտում article-date 12:15 25-04-2017

Արցախի արտգործնախարարն արցելել է Հարավային Օսիա

Ապրիլի 21-22 Հարավային Օսիայի Հանրապետությունում (Ալանիա Պետություն) էր գտնվում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ։ Ապրիլի 21-ին Արցախի պատվիրակությունը մասնակցել է Հանրապետության նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի երդմնակալության արարողությանը։ Կարեն Միրզոյանը նրան է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Նմանատիպ նյութեր