211652_close_icon
views-count9600 դիտում article-date 23:02 24-04-2017

Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված՝ Արցախում ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, վաղ առավոտից հազարավոր քաղաքացիներ քայլում են դեպի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող` իրենց հարգանքի տուրքը մատուցելու` Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առավոտյան հուշահամալիր են այցելել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պետական այրեր և հյուրեր, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել նաև բարեխոսական Սրբոց նահատակաց և ոգեկոչման կարգ: Նշենք նաև, որ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված` միջոցառումներ են անցկացվում նաև Արցախի բոլոր շրջաններում: [url=http://artsakhpress.am/arm/news/65471/cexaspanutyan-anmex-zoheri-hishatakin-nvirvats-arcakhum-ogekochman-mijocarumner-en-anckacvum--lusankarner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր