211652_close_icon
views-count4368 դիտում article-date 14:48 24-04-2017

Ստամբուլում ոստիկանները խոչընդոտել են Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման անցկացմանը

Ստամբուլում ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման անցկացմանը։ Այդ մասին հայտնում է demokrathaber.org-ը։ Ոստիկանները թույլ չեն տվել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը Փանգալթը մետրոյի դիմաց նախատեսված «Առերեսվիր ցեղասպանության հետ» հիշատակի արարողությունն անցկացնել, ինչից հետո միջոցառումը ստիպված տեղի է ունեցել կուսակության գրասենյակում։ Հանդես գալով միջոցառմանը՝ «Նոր զարթոնք»-ի խոսնակ Նորայր Օլգանը հայտարարել է, որ առանց առերեսման՝ խաղաղություն չի կարող լինել։ Նա հավելել է, որ Թուրքիայի այլ նահանգներում էլ այսօր քրդերի հանդեպ է իրականացվում ցեղասպանություն։

Նմանատիպ նյութեր