211652_close_icon
views-count3454 դիտում article-date 12:03 20-04-2017

Սպիտակ Տան գլխավոր դարպասի հայտնի հարավային հատվածն այսուհետ փակ կլինի

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության նախաձեռնությամբ Վաշինգտոնում կփակեն Սպիտակ Տուն տանող գլխավոր դարպասի հայտնի հատվածը, ինչպես նաև կուժեղացվի նախագահական նստավայրի անվտանգությունը, հաղորդում է USA Today-ը։ Այսուհետ զբոսաշրջիկների շրջանում շենքի հայտնի ու սիրված հարավային դարպասը փակ կլինի։ Գաղտնի ծառայությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել նաև տեղի բնակիչների սիրելի վայրերից մեկում՝ «Էլլիպսում» /այնտեղ է դրվում ամանորյա տոնածառը/, որը նաև զբոսանքի վայր է դարձել շատերի համար։ Ինչպես նշում է գործակալությունը, միջոցառումները պայմանավորված են Սպիտակ Տան տարածք ներթափանցելու փորձերի հաճախակի դեպքերով։ Վերջին նման նման դեպք էր տեղի ունեցել այս տարվա մարտի 10-ին, երբ մի տղամարդու հաջողվել էր հայտնվել Սպիտակ Տան տարածքում։ Արդյունքում Գաղտնի ծառայության 2 աշխատակիցներ հեռացվել էին աշխատանքից։

Նմանատիպ նյութեր