211652_close_icon
views-count8984 դիտում article-date 22:25 18-04-2017

Թագավորների հովտում 3500 տարի առաջ հուղարկավորված մումիաներ են հայտնաբերել

Եգիպտական Լուքսոր քաղաքի հարևանությամբ Դրա-Աբուլ-Նագա նեկրոպոլում հայտնաբերվել են 6 մումիաներ վառ նկարազարդված փայտե դագաղներում, շրջապատված դամբանական արձանիկներով: Այս մասին հայտնում է BBC ռուսական ծառայությունը: Ինչպես հայտնում է Եգիպտոսի հնությունների նախարարությունը, գտածոյի տարիքը գնահատվում է 3500 տարի: Այդպիսով գտածոները պատկանում են Նոր թագավորության դարաշրջանին (մ.թ ա 1550-1609թթ.): Լուքսորի հնությունների գրասենյակի տնօրեն Մոստաֆա Վազիրին լրագրողներին տեղեկացրել է, որ «Թագավորների հովտում» XVIII դինաստիայի գերեզմանոցի մասին հայտնի էր դեռևս անցյալ դարում, սակայն հնեաբանները մինչ օրս չէին կարողացել հայտնաբերել դրա մուտքը: Հնությունների նախարար Հալեդ Էնանին նկատել է, որ այս բացահայտումը բացառիկ կարևորություն է ներկայացնում, քանի որ գերեզմանոցը հիանալի պահպանված է: Գիտնականների խոսքով՝ գտնված մումիաները կարող են միայն սկիզբ լինել: Եվ նրանք հույս ունեն, որ այդ շարքում կարող են հայտնաբերլ նաև XXI դինաստիայի թագավորների մումիաները: Լուքսորից հարավ տարածվող Թագավորների հովիտը 1979թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգություն:

Նմանատիպ նյութեր