211652_close_icon
views-count2900 դիտում article-date 19:03 17-04-2017

ՌԴ Կոմիում խոշոր ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 37 վիրավոր

ՌԴ Կոմի Հանրապետության Ուդորսկի շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Российская Газета-ն: Ավտովթարը տեղի է ունեցել Կոսլան գյուղի վարչական տարածքում, որտեղ Урал-ը բախվել է ուղևորատար ավտոբուսին: Ըստ նախնական տեղեկությունների՝ բետնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսին, ինչի հետևանքով 59-ամյա վարորդը մահացել է, իսկ ավտոբուսի 37 ուղևոր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Վիրավորներից 3-ը, որոնց թվում կա 2 երեխա, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Երեկոյան կժամանի փրկարարական ուղղաթիռը, որով դեպքի վայր կժամանեն Հանրապետության տարբեր հիվանդանոցներից բժիշկներ՝ օգնություն ցուցաբերելու վիրավորներին:

Նմանատիպ նյութեր