211652_close_icon
views-count7910 դիտում article-date 18:15 17-04-2017

Պորտուգալիայի երկնքում ինքնաթիռ է կործանվել. այն ընկել է սուպերմարկետի մոտ կայանված բեռնատարի վրա. կա 5 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պորտուգալիայի երկնքում փոքր շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել Լիսաբոնից ոչ հեռու գտնվող բնակավայրում: Աղբյուրի տեղեկություններով՝ այրվող ինքնաթիռը վայր է ընկել բեռնատարի վրա, որը կայանված է եղել սուպերմարկետի հարևանությամբ: Բեռնատարի վարորդը, ով այդ պահին մեքենայի մոտ է եղել՝ ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Մահացել են նաև ինքնաթիռում գտնվող 3 ուղևորներն ու օդաչուն: Դեպքի վայրում այս պահին աշխատում է շուրջ 50 փրկարար: Հաղորդվում է, որ միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել է Պորոտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր