211652_close_icon
views-count74186 դիտում article-date 17:03 17-04-2017

Մարտունիի ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին իրականությունը. 11-ամյա երեխան ոչ թե խաղալիս էր վայր ընկել, այլ տնօրենի կողմից Lexus-ով վրաերթի էր ենթարկվել

Երեկ՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մարտունիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ճակատի շրջանի քերծվածք, այտի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, ում ծնողները հիվանդանոցում հայտնել են, որ երեխան խաղալիս վայր է ընկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Մարտունի քաղաքի բնակիչ՝ տեղի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ, 11-ամյա Սամվել Ստեփանյանն է։ Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները պարզել են, որ ծնողների ասած տեղեկությունը իրականությանը չի համապասպանում. երեխային նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի «Ալաշկերտ» հյուրանոցի դիմաց վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Թաթուլ Հակոբյանը՝ իր վարած Lexus GX 470 մակնիշի 34 NՍ 859 համարանիշի ավտոմեքենայով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Թ. Հակոբյանն աշխատում է Մարտունի քաղաքում գործող «Հայր և որդի Հակոբյաններ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր