211652_close_icon
views-count22334 դիտում article-date 14:28 17-04-2017

Ինչո՞ւ է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը դիմել ՀՀ գլխավոր դատախազին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն Լոռու մարզի դատախազությունից տեղեկություն է ստացվել, որ իրենց է դիմել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գևորգյանը և հայտնել, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարից հետո վարորդները փորձել են խարդախության եղանակով ապահովագրական ընկերությունից գումար շորթել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նշված ճանապարհահատվածում բախվել են Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արտյոմ Խալաթյանի վարած Газ 330202 մակնիշի 34 FM 948 համարանիշի և Հարթագյուղ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արայիկ Կարապետյանի վարած Opel Vectra մակնիշի 33 ԼP 547 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարից հետո Ա. Խալաթյանն ու Ա. Կարապետյանը ապահովագրական ընկերություն են ներկայացրել կեղծ տեղեկություններ և փորձել ընկերությունից խարդախությամբ հափշտակել ապահովագրական հատուցման գումար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սակայն, հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցվել։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Հ. Գևորգյանը դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր