211652_close_icon
views-count28349 դիտում article-date 15:49 10-03-2018

Հրդեհ «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Արտակրգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծ պողոտայի 39 հասցեում գտնվող գտնվող «Սիլ-Իշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ այրվում են հոսանքի լարեր, փաստաթղթեր: Հրշեջները կարճ ժամանակում մարել են հրդեհը: Դեպքի վարում հավաքվածներն ասում էին, որ շենքում կան նաև հոսանքի տատանումների հետևանքով փչացած տեխնիկաներ: Ըստ բնակիչների՝ հոսանքը կտրուկ տատանվել է, ինչն էլ հնարավոր է՝ դարձած լինի հրդեհի պատճառ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր