211652_close_icon
views-count8321 դիտում article-date 19:41 16-04-2017

Նախագահական Թուրքիայի կողմնակիցները 63% են. Հրապարակվել են հանրաքվեի նախնական արդյունքները

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի 25% քվեաթերթիկների մշակման արդյունքում Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հայտարարել է, որ հանրաքվեին կողմ են քվեարկել մասնակիցների 63,2%-ը, դեմ՝ 36,8-ը: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39616106]BBC[/url] ռուսական ծառայությունը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: Ընտրատեղամասերը փակվել են Գրինվիչի ժամանակով ժամը 14-ին: Բոլոր քվեաթերթիկներն ամփոփելուց հետո հանրաքվեի արդյունքները հնարավոր է փոփոխվեն: [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/16/1064537/]Հիշեցնենք[/url], որ այսօր Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե է անկացվում: Հանրաքվեին փոփոխությունների հավանության արժանանալու դեպքում նախագահի և խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի նոյեմբերի 3-ին, ինչից հետո նախագահական համակարգի մասին դրույթները կմտնեն ուժի մեջ:

Նմանատիպ նյութեր