211652_close_icon
views-count11855 դիտում article-date 15:07 14-04-2017

Կառավարության շենքի մոտ շարունակվեց տաքսու վարորդների բողոքի ակցիան՝ կապված լիցենզիաների ամսական վճարումները չկատարելու պատճառով խոշոր չափի տուգանքների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, լիցենզավորման կարգի և խոշոր չափերի տուգանքների անվավեր ճանաչելու պահանջով կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին մի քանի տասնյակ տաքսու վարորդներ: Նրանք հավաքվեցին «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, այնուհետև լուսային ու ձայնային ազդանշաններով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ներկայացրեցին իրենց խնդիրները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց պահանջը նույնն էր, ինչ երեկ. կրկին պահանջում էին անվավեր համարել լիցենզիայի ամսական վճարումները չանելու պատճառով կուտակված խոշոր գումարները և ստեղծել հավասար մրցակցային դաշտ՝ բոլորի համար: Կառավարության մոտ պահանջեցին հանդիպում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն՝ անարդյունք: Խոստացան, որ իրենց բողոքի ակցիան շարունակական բնույթ է կրելու, մինչև հասնեն արդարության: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր