211652_close_icon
views-count2908 դիտում article-date 09:25 14-04-2017

Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է ականանետ և ձեռքի հակատանկային նռնականետ

Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 620 կրակոց: Ինչպես հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի հյուսիսարևելյան ուղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (14 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: [img]http://shamshyan.com/ups/images/097817000149214742510164.jpg[/img]

Նմանատիպ նյութեր