211652_close_icon

Մեկ տարի առաջ ավտոբուսի պայթյունից տուժած տղան մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count19233 դիտում article-date 12:43 10-04-2017
2016 թվականի ապրիլը շատ ծանր եղավ մեր ժողովրդի համար,այն ծանր անդրադարձավ նաև պատանի՝ 2001թ. ծնված Ռոլանդ Խոջայանի կյանքի վրա: 2016 թ. ապրիլի 25-ին Լենինգրադյան փողոցի վրա, երբ մի խելագար [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]պայթեցրեց [/url]ավտոբուսը, այնտեղ էր նաև պատանին, ով տուն էր վերադառնում Թումո կենտրոնի դասերից: Լրատվածառայություններն անընդհատ ներկայացնում էին տղայի առողջությունը, որովհետև նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն հրաշքը տեղի ունեցավ, բուժանձնակազմի գրագետ մոտեցմամբ տղայի կյանքը փրկվեց: Կարծես ամեն ինչ ետևում էր, սակայն մայրը՝ տիկին Նաիրան, լինելով բուժաշխատող, տղայի մոտ նկատում է այնպիսի երևույթներ, որոնք բնորոշ են Հեպատիտ C հիվանդությոանը: Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվում է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը: Հայաստանում բուժումը ռիսկային է, իսկ դեղը, որ պետք է բերվի արտերկրից, բավական թանկ է: Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մասնագիտացված կլինիկան պատրաստ է բուժել տղային: ՈՒսումնասիրելով Ռոլանդի հետազոտությունների արդյունքները, այնտեղ տվել են հուսադրող պատասխան տղային լիովին բուժելու համար: Բուժման գումարը կազմում է 25000 Եվրո: Եթե կլինեն մարդիկ, ովքեր կաջակցեն ընտանիքին, ՎՏԲ-Հայաստան բանկում Ռոլանդի մայրիկի՝ Նաիրա Ստեփանի Սաֆարյանի անունով բացվել են հաշվեհամարններ. [b]16054024637000 ՀՀ դրամ; 16054024637001 ԱՄՆ դոլար; 16054024637002 ԵՎՐՈ; 16054024637003 ՌԴ ռուբլի; SWIFT:ARMJAM22[/b] Նաիրա Ստեփանյանի հեռախոսահամարն է՝ [b]+37493 911 35[/b]7:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր