211652_close_icon
views-count9583 դիտում article-date 21:27 09-04-2017

Օսլոյում 17-ամյա ռուս է ձերբակալվել՝ մետրոյի մոտ ռումբ տեղադրելու կասկածանքով

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ձերբակալվել է 17-ամյա ռուս՝ պայթյունի կազմակերպման մեղադրանքով: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39546900]BBC ռուսական[/url] ծառայությունը, հղում անելով նորվեգական ոստիկանությանը: Այս գիշեր Օսլոյի կենտրոնում, մետրոյի կայարանից ոչ հեռու պարզագույն ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այն եղել է 30x30սմ չափի և դրված է եղել փողոցում, սրճարանների հարևանությամբ: Այս առիթով Նորվեգիայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, թե Օսլոյում ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին տեղեկություն չունի: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.rbc.ru/politics/09/04/2017/58ea54719a79476094f54606]RBK[/url]-ն: Օսլոյի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածը եղել է իրենց տեսադաշտում, քանի որ ավելի վաղ համակարանքով է հանդես եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հասցեին: Նորվեգիայի իշխանությունները բարձրացրել են ահաբեկչության սպառնալիքի աստիճանը:

Նմանատիպ նյութեր