211652_close_icon
views-count35982 դիտում article-date 15:16 09-04-2017

Տեղեկությունները, թե Երևանում ավազակային հարձակմամբ գրավատնից 70 հազար դոլարի գումար են տարել՝ սուտ է. ընդհանուր գումարը կազմում է 68 հազար դրամ և 1 ոսկյա վզնոց

Այսօր՝ ապրիլի 9-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում և անհայտ անձը կամ անձինք գրավատնից հափշտակել են 70 հազար դոլարին համարժեք գումար և դիմել փախուստի: Նշել էին նաև, որ գրավատունը գտնվում է Կասյան 14 հասցեում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը չափանզացված է, իրականում ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2 դիմակավորված անձանց կողմից, ովքեր հարձակում են գործել Կիևյան 14 հասցեում գործող «Նինելա» գրավատան վրա և այնտեղից հափշտակել 68 հազար դրամ և մեկ ոսկյա վզնոց, այնուհետև դիմել փախուստի: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողունը հայտնաբերելու ուղղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր