211652_close_icon
views-count7168 դիտում article-date 18:55 07-04-2017

Իսկոն իր էջից ջնջել է «Բարսելոնայի» պատկերով լուսանկարը

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն Ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ երևում են «Բարսելոնայի» պատկերով չիպսեր: Օգտատերերի բուռն արձագանքից հետո նա շուտով լուսանկարը ջնջել է: «Ես բացարձակապես մտադիր չեմ «Բարսելոնա» տեղափոխվել: Լուսանկարը նշանակում էր, որ մենք պատրաստվում էինք այդ չիպսերը ուտել: Ի դեպ, ես դրանք նույնիսկ չեմ էլ փորձել: Պարզապես ընկերներս այսպես որոշեցին իմ համար խնդիրներ առաջացնել», գրել է Իսկոն իր թվիտերում: Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել, որ Իսկոյին ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնան»:

Նմանատիպ նյութեր