211652_close_icon
views-count3889 դիտում article-date 09:48 05-04-2017

Ադրբեջանական զինուժը շփման գծում կիրառել է 60 մմ-անոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ. Արցախի ՊԲ

Ապրիլի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (10 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: [img]http://shamshyan.com/ups/images/0194817001491371211752626.jpg[/img]

Նմանատիպ նյութեր