211652_close_icon
views-count5832 դիտում article-date 21:11 01-04-2017

Իրաքում ավիահարվածի հետևանքով սպանվել է Աբու Յահյան՝ ԴԱԻՇ-ի առաջնորդի «աջ ձեռքը»

Իրաքում ավիահարվածի արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ամենամոտ դաշնակիցը համարվող Այադ ալ-Ջումայլին՝ Աբու Յահյա մականունով: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրաքյան պետական հեռուստատեսությունը, վերջինս հանդիսանում էր իսլամիստական խմբավորման հրամանատարության երկրորդ դեմքը: Նա սպանվել է Էլ-Քայիմ քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանային Անբար նահանգում: Նշվում է, որ նա եղել է ԻՊ-ի` անվտանգության հարցով գլխավոր պատասխանատուն: Սադամ Հուսեյնի կառավարությունում Այադ ալ-Ջումայլին աշխատել է Ֆալուջայի հետախուզական կառույցներում:

Նմանատիպ նյութեր