211652_close_icon
views-count7957 դիտում article-date 20:09 01-04-2017

Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկ տակ չկարողացավ հաղթել «Վեսթ Բրոմվիչին»՝ 0:0: Մանկունյանցիները առանց մի քանի առաջատար խաղացողների այդպես էլ ի վիճակի չեղան գրավել մրցակցի դարպասը՝ ունենալով միայն մի քանի պահեր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 74-րդ րոպեին: Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 53 միավոր և շարունակում է մնալ 5-րդ տեղում: [b]Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր [/b] «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Բրոմվիչ»՝ 0:0
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր