211652_close_icon
views-count4606 դիտում article-date 13:23 30-03-2017

Իր մռայլ նկարների շարքը նա նկարել է ինկվիզիցիայի շրջանում, երբ իրեն ենթարկել էին կտտանքների

1792 թ. ծանր հիվանդության պատճառով Գոյան խլանում է։ Նա մեկուսանում է շրջապատից և սկսում զբաղվել ինքնաճանաչողությամբ։ Հաջորդ 5 տարիների ընթացքում զբաղվում է առողջական վիճակի բարելավմամբ և կարդում Ֆրանսիական հեղափոխության մասին գրքեր։ 1799 թ. Լոս Կապրիկոսի օրոք, նրա այդ ողբերգական տարիների արդյունքում ստեղծվում են մի քանի աշխատություններ, որոնցում զգացվող մռայլ գույները նա բացատրում է այսպես. «բանականության քունը ծնում է հրեշներ»։ Բայց իրականում դրանք այնքան էլ մռայլ չեն և ի ցույց են դնում նկարչի ծաղրի հմտությունները, որը ավելի ակնհայտ երևում է «Ատամների որսը» կտավում։ Չնայած, որ նման մռայլ գույներ կարելի է նկատել նաև գորգերի ծաղրանկարներով նմուշներում, որոնք արվել են ավելի վաղ ժամանակներում։ 1799 թ. Գոյան հռչակվում է որպես պալատական գեղանկարիչ՝ 50 000 ռեալ, և որպես ուսուցիչ՝ 500 դուկատ եկամտով։ Նա աշխատում էր Սան-Անտոնիոյի Ֆլորիդայի Էրմիտաժի գմբեթում։ Նկարում էր թագավորին և թագուհուն, թագավորական ընտանիքի անդամներին, արքայազնին և արիսոկրատ էլիտայի շատ այլ ներկայացուցիչների։ 1808-1814 թթ. Թերակղզու պատերազմի ընթացքում ֆրանսիական զորքերը գրավեցին Իսպանիան։ Սակայն Իսպանիայի նոր կառավարության անդամներն ընդունեցին նրան այնպես՝ ինչպես նախորդները։ Իսպանիա է վերադառնում Ֆերդինանդ 7-րդ թագավորը, բայց նա այդքան էլ ջերմ չի ընդունում Գոյային։ Հետևաբար 1814 թ. նա տեղափոխվեց զարմուհու՝ Ռոզարիո Ուեյսսի և նրա աղջկա՝ Դոնա Լեոցաիդայի տուն։ Որոշ ժամանակ հետո նա սիրեց Դոնային՝ անսահման սիրով։ Գոյան շարունակում էր աշխատել «Սանտա Յուստա», «Սանտա Ռուֆինա» և տավրոմախիայի նկարների, վիմագրությունների վրա։ Արտաքին աշխարհից մեկուսանալու նպատակով՝ նա տուն գնեց Մանզանարեսի մոտ («Խուլի տունը»), որտեղ նա ստեղծեց իր «մռայլ նկարներ»-ի շարքը։ 1824 թ. մայիսին Գոյան դժգոհ լքեց Իսպանիան և բնակություն հաստատեց Բորդոյում։ Հետագայում 1826 թ. Իսպանիա վերադարձավ՝ առողջական մեկ այլ խնդրի առաջանալու հետևանքով։ Չնայած ջերմ ընդունելությանը՝ նա նորից վերադարձավ Բորդո։ Եվ հենց այնտեղ էլ մահացավ 1828 թ. ապրիլի 16-ին՝ 82 տարեկան հասակում։ Իր մռայլ նկարների շարքը նա նկարել է ինկվիզիցիայի շրջանում, երբ իրեն ենթարկել էին կտտանքների։ Իր մռայլ նկարների շարքը Գոյան նկարել է ինկվիզիցիայի շրջանում, երբ իրեն ենթարկել էին կտտանքների

Նմանատիպ նյութեր