211652_close_icon
views-count2007 դիտում article-date 10:50 29-03-2017

Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել կարգավորման նկատմամբ մեր մոտեցումներում. Արցախի վարչապետ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել կարգավորման նկատմամբ մեր մոտեցումներում։ Ներկայացվող սկզբունքները համահունչ չեն իրականությանն ու մեր կարիքներին, առավել եւս՝ Արցախի նկատմամբ ագրեսիայի պայմաններում միջազգային հանրության իներտության ֆոնին։ Սա առանցքային հարց է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։ Պատերազմը ցույց տվեց, որ հույսը միայն մեր, Հայաստանի և Սփյուռքի վրա պետք է դնենք։ Ակնհայտ է, որ կարգավորման գործընթացը լուրջ վերափոխման կարիք ունի, եւ առանց Արցախի մասնակցության այն կորցնում է իր իմաստը»: Այս մասին «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր