211652_close_icon
views-count3307 դիտում article-date 16:51 27-03-2017

Անկարան պատրաստ է քննարկել ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրով Թուրքիա մուտք գործելու հնարավորություն տալու հարցը

Անկարան պատրաստ է կրկին քննարկել Մոսկվայի ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրով Թուրքիա մուտք գործելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն; «Քանի որ երկկողմ հարաբերությունները կրկին կարգավորվել են, Թուրքիայի իշխանություններն արդեն իսկ սարքավորումներ են տեղադրում օդանավակայաններում՝ անձնագրերի ստուգման համար։ Մենք մտադիր ենք վերականգնել այդ հարցով բանակցությունները»,-ասել է նա Անթալիայում ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ երկու երկրները դեռ 2 տարի առաջ էին այդ հարցում առաջընթացի հասել և գրեթե ավարտվել էին բանակցությունները, եթե չլիներ թուրք-սիրիական սահմանին ռուսական Cy-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպը։ Ավելի վաղ թուրքական Milliyet թերթին հայտնի էր դարձել այն մասին, որ Չավուշօղլուն պատրաստվում է մարտի 29-ին մեկնել Մոսկվա։

Նմանատիպ նյութեր