211652_close_icon
views-count3289 դիտում article-date 14:43 24-03-2017

Բուլղարիան ոչ թե ուրիշների զգացմունքներին, այլ օրենքներին հետևող երկիր է. Ռումեն Ռադևը հակադարձել է Էրդողանին

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմանը, իբր Բուլղարիայում ճնշումներ են իրականացվում ծագումով թուրք քաղաքացիների նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/883926/bulxariayi-nakhagahn-ardzaganqel-e-erdoxani-haytararutyany.html]«Արմենպրես»[/url]-ը, հայտնում է թուրքական Dikaen լրատվական գործակալությունը: «Մի կողմից խոսում եք ժողովրդավարությունից, մյուս կողմից ճնշում ծագումով թուրք քաղաքացիներին այդպես չի լինի»,- դիմելով Բուլղարիային` ասել էր Էրդողանը: Բուլղարիայի նախագահ Ռադևը արձագանքելով Էրդողանի հայտարարությանը հայտարարել է. «Բուլղարիան ժողովրդավարության դասեր չի տալիս, բայց միևնույն ժամանակ դասեր էլ չի վերցնում այն երկրներից, որտեղ հարգանք չկա օրենքի նկատմամբ: Բուլղարիան ոչ թե ուրիշների զգացմունքներին, այլ սեփական օրենքներին հետևող Եվրոպական երկիր է»: Բուլղարիայի իշխանությունները մարտի 17-ին ետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար: Պաշտոնական Սոֆիան դժգոհությունն էր հայտնել որ Թուրքիան ցանկանում է միջամտել Բուլղարիայի ներքին գործերին: Խնդիրն այն է, որ Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն Բուլղարիայի թուրքական սփյուռքին կոչ էր արել այդ երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկել ԴՈՍՏ կուսակցության օգտին: Մարտի 26-ին Բուլղարիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցելու է ԴՈՍՏ կուսակցությունը, որը ներկայացնում է այդ երկրում բնակվող 700 հազար թուրքերին:

Նմանատիպ նյութեր