211652_close_icon
views-count3034 դիտում article-date 09:41 24-03-2017

ՊԵԿ-ն ազդարարել է բարեփոխումների երկրորդ փուլի հիմնական ուղղությունները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որով ազդարարել է «ՊԵԿ բարեփոխումների երկրորդ փուլի հիմնական ուղղությունները»: Դրանք բաղկացած են 10 կետից: ՊԵԿ-ը մասնավորապես նախատեսում է վերանայել վարչական պատասխանատվության կիրառման ինստիտուտը, մեղմացնելով այն առաջին անգամ խախտումներ թույլ տված հարկատուների համար, բարձրացնել թափանցիկությունը և այլն, և այսպես շարունակ: Կա շատ կարևոր կետ, համաձայն որի՝ Հայաստան ներկրվող մեքենասարքավորումները և հումքը սահմանին չպետք է «գլխանց» հարկվեն ԱԱՀ-ով: Այս գաղափարը վաղուց է շրջանառվում և մի կառավարության ծրագրից տեղափոխվում մյուս կառավարության ծրագիր, սակայն սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ն մնում է: Սա երկարատև առումով զգալի դրական ազդեցություն կթողնի ներքին արտադրողի վրա, բայց մյուս կողմից կարճաժամկետ հատվածում կնվազեցնի պետբյուջեի եկամուտները: Թե երբ է սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը վերանալու, հստակ նշված չէ: Ճիշտ այնպես, ինչպես դա նշված չի եղել նախկին ծրագրերում»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր