211652_close_icon
views-count49348 դիտում article-date 16:39 23-03-2017

Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի թիկունքին կանգնած է նաև փարաքարցի «Մարգարետ Թետչերը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ Արմավիրի մարզի որոշ պատգամավորության թեկնածուներ ժողովրդի լեզվով ասած՝ «մանթո» լինելով իրենց ցածր վարկանիշից, ամպագոռգոռ հայտարարում են, թե իրենք 10-15 հազար ձայն բերող են իրենց կուսակցություններին, այդ որոշ վայ-պատգամավորները, «ընկնելով երազախաբության գիրկը», հայտարարում էին, թե Ազգային ժողովի պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանից ավելի շատ ձայն են հավաքելու և ավելի շատ ընտրող է իրենց կողքին կանգնելու։ Այսօր՝ մարտի 23-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շրջայց կատարեց Արմավիրի մարզում, և շատ համայնքներում ընտրողներն ասում էին. «Ինչքան էլ փորձեն որոշ պատգամավորներ, ովքեր այս պահին նույնպես թեկնածուներ են, «բոչկա գլորեն» Շմայսի վրա, միևնույն է, նա իր թերություններով ընդունված է ժողովրդի կողմից։ Թող մարդու խոսալուն չնայեն, այլ գործելուն, իսկ Շմայսը միշտ էլ սատար է կանգնել կարիքավորին, սոցիալապես անապահով ընտանիքներին, բանակում ծառայություն կատարող զինվորների հարազատներին և այդ ցանկը կարելի է անվերջ թվարկել։ Նա ժողովրդական մարդ է ու թող նախանձից չփորձեն չարախոսել, միևնույն է, ժողովուրդը լավ գիտի, թե որ պատգամավորին նորից Ազգային ժողով կգործուղի և որին՝ իր «դուքյան»»։ Փարաքարում հայտնի «Մարգարետ Թետչեր» անունով տատիկը նույնպես ասում էր. «Մեր թեկնածուն նա է, ում և՛ Արմեն ենք կոչում, և՛ Առաքել, և՛ տնավարի՝ Շմայս, քանի որ ժողովրդի կողքին ա միշտ էղել տարվա ցանկացած եղանակին, ցանկացած ժամի ու ցանկացած հարցով։ Եթե էդպես չլիներ, ապա ինձ, որ գյուղում համարում են Երկաթե Լեդի Մարգարետ Թետչեր, Ա. Մովսիսյանի կողքին չէի լինի»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր