24972 դիտում
22:46 22-03-2017
Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը
Վրաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվության առնչությամբ: Այս մասին հայտնում է [url=http://www.interpressnews.ge/ru/2010-05-25-09-33-53/92375-2017-03-22-16-22-15.html]interpressnews.ge[/url]-ն:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկատվությունը, թե այսօր Վրաստանի տարանցիկ նշանակություն ունեցող ճանապարհով ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան: Հայտարարության մեջ ասվում է, որ նշված ժամին տարանցվել է ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա:
«Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել: Ինչպես հայտնի է վերջին տարիներին ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ռուսաստանը Վրաստանի ՊՆ-ին չեն դիմել ռազմամթերքի տարանցման հարցով և, հետևաբար, թույլտվություն չի եղել»,- նշված է Վրաստանի ՊՆ հայտարության մեջ։
Նմանատիպ նյութեր
1745 դիտում
13:05 30-01-2020
ԿԲ-ն արձագանքել է ՀՀ-ում HSBC խմբի գործունեության վերանայման մասին տեղեկատվությանը
1539 դիտում
16:23 05-06-2014
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն արձագանքել է «Թամարա» ՍՊԸ-ի տարածած տեղեկատվությանը
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը