211652_close_icon
views-count14304 դիտում article-date 20:52 20-03-2017

Մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատերը՝ Դևիդ Ռոկֆելլերը

Նյու Յորքում 101 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատեր, ձեռնարկատերների լեգենդար դինաստիայի ներկայացուցիչ Դևիդ Ռոկֆելլերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ միլիարդատերի մամուլի քարտուղարն ասել է, որ Դևիդ Ռոկֆելլերը մահացել է այսօր՝ մարտի 20-ի առավոտյան, Նյու Յորքի իր տանը՝ քնած ժամանակ։ Նշենք, որ Դևիդ Ռոկֆելլերի պապը՝ Ջոն Ռոկֆելլերն, աշխարհում դարձել է առաջին դոլարային միլիարդատերը՝ հիմնելով Standart Oil նավթային ընկերությունը, ինչպես նաև բարեգործական ֆոնդ: Ռոկֆելլերների ընտանիքը մինչ օրս համարվում է մոլորակի ամենաազդեցիկներից մեկը:

Նմանատիպ նյութեր