211652_close_icon
views-count7099 դիտում article-date 19:30 20-03-2017

«Աշտարակ ձու»-ն, «Դուստր Մարիաննա»-ն, «Արաքս» թռչնաֆաբրիկան ու «Չանախ»-ը հարկեր են թաքցրել. Aravot.am

Մինչ պետական ապարատի մի շարք ոլորտների պատասխանատուներ քաղաքական գործընթացներով խառն են, որոշ հարկ վճարողներ` այդ թվում եւ խոշոր, առիթից օգտվելով, բիզնես են անում օրենքը շրջանցելով: Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկից տեղեկանում ենք, որ «Աշտարակ ձու»-ն պետությանը պատճառել է 415 հազար 800 դրամի վնաս` առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքը առաքելու կամ տեղափոխելու համար: «Արաքս» թռչնաֆաբրիկան` 62 հազար դրամ չի վճարել: Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա»-ն 74 հազար դրամով է հարկերից խուսափել: «Երեւանի սննդի կոմբինատ»-ն առանց ուղեկցող փաստաթղթերի 500 հազար դրամի ապրանքն է առաքել: «Դարբբագս» կարի ֆաբրիկան էլ 286 հազար դրամի է վնաս հասցրել պետբյուջեին: Ապրանքն առանց ուղեկցող փաստաթղթերի առաքել կամ տեղափոխել է «Կոմպյուտեր սերվիս»-ը, որը հարկերից խուսափել է 612 հազար դրամով: «Թամարա»-ն ու «Չանախ»-ը նույնպես այս ցանկում են: Առաջինը 12 հազար դրամ է թաքցրել, երկրորդը` 7 հազար 850 դրամ.. Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/03/20/868163/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր