211652_close_icon
views-count9411 դիտում article-date 21:50 18-03-2017

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյանց լեռնանցքը: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան, Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղերում տեղում է թույլ ձյուն, Ամասիա և Աշոցք գյուղերում բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 70 բեռնատար ավտոմեքենա: Առկա է ձնահյուսի վտանգ:

Նմանատիպ նյութեր