211652_close_icon
views-count4635 դիտում article-date 16:03 15-03-2017

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ձեռք են բերել, բառի բուն իմաստով, դաշնակցային բնույթ. Վ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները հաջող կանցնեն, հաղորդում է [url=http://tass.ru/politika/4096563]Tass[/url]-ը։ Կրեմլում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահը նշել է, որ իրենց ներկայիս հանդիպումն անցկացվում է երկրի Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստության ֆոնին: «Այս ամենը կապված է նաև սահմանադրական բարեփոխման հետ: Գործընթացը, ըստ երևույթին, հեշտ չէ, սակայն ես վստահ եմ, որ Հայաստանը ձեր ղեկավարությամբ կանցնի իր զարգացման այս փուլը։ Մենք ձեզ անկեղծորեն հաջողություն ենք մաղթում»,- ասել է Պուտինը։ Վերջինս հիշեցրել է, որ ապրիլի 3-ին նշվելու է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հատատման 25-ամյակը։ «Այս տարիների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ձեռք են բերել, բառի բուն իմաստով, դաշնակցային բնույթ»,-ասել է նա և հավելել, որ Մոսկվան ու Երևանը համագործակցում են գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ ՌԴ նախագահը հավելել է, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև հարաբերությունները միշտ կառուցվել են դարերից եկող, խորը արմատների հիմքերի վրա և շարունակվում են մինչ այս պահը։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը պարտավոր են ընդգծել առաջիկա համագործակցության գլխավոր ուղղությունները. «Այդ տարիները /25/ դարձել են նեղ համագործակցության ժամանակաշրջան, և մենք հասել ենք անկեղծ անկեղծ հարաբերությունների։ Նման հարաբերությունների բնույթն է թելադրում օրակարգը։ Վստահ եմ, որ այսօրվա մեր այցը բովանդակալից կլինի և կանցնի ամբողջական փոխադարձ վստահության մթնոլորտում»։

Նմանատիպ նյութեր