211652_close_icon
views-count4694 դիտում article-date 15:16 15-03-2017

Կրեմլում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

Կրեմլի Մեծ պալատում մեկնարկել է պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է [url=https://www.armenpress.am/arm/news/882627/kremlum-meknarkel-e-sargsyan-putin-handipumy.html]armenpress.am[/url]-ը։ Նախատեսվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր 2 պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպեսնաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր; Երկու երկրների նախագահները մտքեր կփոխանակեն նաև միջազգային ու տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը;

Նմանատիպ նյութեր