211652_close_icon
views-count2662 դիտում article-date 12:19 10-03-2017

ՀՀԿ երիտթևի մասնակցությամբ քննարկումներ են անցկացվել քաղաքական կուսակցությունների համար ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիայի վերաբերյալ

Մարտի 9-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) կողմից կազմակերպված «Քաղաքական կուսակցությունների համար ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիան» խորագրով ծրագրին: Ծրագրի ընթացքում բանախոսություններով հանդես է եկել քաղաքագետ Իրինա Ղափլանյանը: Բանախոսությունները հիմնականում վերաբերել են ռազմավարական պլանավորման էությանն ու քաղաքական կուսակցությունների գործունեության հետ կապված դրա դերին, վերջինիս իրականացման փուլերին: Քաղաքական կուսակցությունների կյանքում ռազմավարական պլանավորման օգուտները ներկայացվել են հաջողության պատմություններ հանդիսացող օրինակներով: Հաջորդիվ երիտասարդները ծանոթացել են ռազմավարական պլանավորման մեթոդոլոգիային և 4 հիմնական փուլերին՝ պլանավորման գործընթացի նախաձեռնումից և նախագծումից, ներքին ու արտաքին վերլուծությունների կատարումից մինչև պլանի մշակում, իրականացում և գնահատում: Քննարկումներն անցել են ինտերակտիվ մթնոլորտում և ավարտվել եզրափակիչ դատողությունների կատարմամբ, ամփոփմամբ և գնահատմամբ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր