211652_close_icon
views-count2271 դիտում article-date 11:32 08-03-2017

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կփոխվի. Հայտնի է նոր դեսպանի անունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 9-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը պաշտոնաթող կլինի: Այդ պաշտոնին Օլեգ Եսայանին կփոխարինի Վարդան Տողանյանը: Այդ մասին հաղորդել է IA REGNUM-ը՝ հղում կատարելով ՀՀ նախագահի վարչակազմի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աղբյուրներին: Վարդան Տողանյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (միջազգային հարաբերությունների բաժինը), ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան: 2001թ. ավարտել է ՌԴ գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրան: Տողանյանի անունը նշվում է այսպես կոչված «Պանամայի փաստաթղթերում», որը տեղեկություններ է պարունակում օֆշորներում գրանցված ընկերությունների և դրանց հետ առնչվող մարդկանց վերաբերյալ: Նշվում է նաև, որ 2014 թվականին Վարդան Տողանյանը դարձել է ադամանդի վերամշակմամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր