211652_close_icon
views-count3165 դիտում article-date 11:22 08-03-2017

Երբ հայ-ռուսական հարաբերությունները լարվում են, «Գրիբոյեդով» ակումբում կարևոր միջոցառում է կազմակերպվում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի հերթական ժողովը, որին մասնակցելու համար Երևան են ժամանել ռուսական պետական քարոզչության կարկառուն ներկայացուցիչներ`«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը: Ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերությունները լարվում են «Գրիբոյեդով» ակումբում կարևոր միջոցառում է կազմակերպվում, Մոսկվայից կարևոր հյուրեր են գալիս, և սկսում են պարզաբանումներ մտցնել հարաբերություններում: Երեկ Սոլովյովն ու Կիսելյովը բացատրել են, օրինակ, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Բավական տարօրինակ մտքեր են արտահայտվել, ինչպես այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, որպեսզի դրա դիմաց ստացած փողով նոր զենքեր արտադրի և ձրի մատակարարի Հայաստանին: «Ռուսաստանը առձեռն գումար է ստանում Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը ու զենք է ուղարկում Հայաստանին: Շղթան տեսնո՞ւմ եք: Ես չեմ ուզում ասել, որ Ադրբեջանը զենք է գնում Հայաստանի համար Ռուսաստանի միջոցով: Բայց եթե մերկ սխեմա գծենք, նման տարր կա»,- երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ ասել է Կիսելյովը: Կիսելյովն իհարկե լուրջ մարդ է, նրան բոլորը հարգում են, բայց արժե՞ր Մոսկվայից հասնել Երևան ասելու համար, որ Ադրբեջանին հիմարացնում են և ստիպում ֆինանսավորել ՌԴ-ից Հայաստանի զենքի մատակարարումը: Նրա գործընկերը`Վլադիմիր Սոլովյովը, էլ ավելի տարօրինակ միտք է հայտնել: «Ընկերություն անելու համար Ռուսաստանն ամենաթեթև գործընկերը չէ, բայց նա միշտ օգնության կգնա և միշտ կփրկի»,- ասել է նա: Սոլովյովը, թերևս, նկատի ունի այն իրավիճակը, երբ ՌԴ-ն Ադրբեջանի հետ ավելի լավ է ընկերություն անում, կանաչ լույս է վառում, որպեսզի Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով տարածքներ վերադարձնել, բայց երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, օգնության է հասնում և փրկում: Իհարկե հարց է առաջանում` ում է փրկում և ինչից, բայց չարժե դրա մեջ խորանալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր