211652_close_icon
views-count2368 դիտում article-date 17:24 07-03-2017

Երևանում անցկացվեց վարչական արդարադատության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը նվիրված աշխատաժողով

Մարտի 7-ին Երևանում անցկացվեց վարչական արդարադատության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը նվիրված աշխատաժողով: Այն կազմակերպել էին Արդարադատության ակադեմիան և Վենետիկի հանձնաժողովը: Մասնակցում էին ՀՀ վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների 21 դատավորներ, այդ թվում՝ Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը և Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը: Աշխատաժողովին ներգրավված էին Ակադեմիայի դասընթացավար Գնել Մուղնեցյանը՝ որպես ազգային փորձագետ, Վենետիկի հանձնաժողովի ընտրությունների հարցերով փորձագետ, դոկտոր, փաստաբան Սերհիյ Կալչենկոն (Ուկրաինա) և Վենետիկի հանձնաժողովի նախկին անդամ, նախկին դատավոր Մանուել Գոնսալեզ Օրոփեզան (Մեքսիկա): Բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Վերջինս ողջունեց մասնակիցներին և կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության, ուստի նաև՝ ժողովրդավարական ընտրական գործընթացների արմատավորման տեսանկյունից: Տեղացի և միջազգային փորձագետների ելույթները նվիրված էին ընտրական վեճերի լուծման եվրոպական չափանիշներին՝ այդ համատեքստում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի խնդրահարույց հարցերին, խախտումները վիճարկելու ընթացակարգերին, ներպետական օրենսդրության առանձին կարգավորումներին և հարցերին: Մասնակից դատավորներն իրենց հարցադրումներով առավել հետաքրքիր և արդյունավետ քննարկման վերածեցին աշխատաժողովը: Ավելին՝ թե՛ մասնակիցները, թե՛ հնչեցված հարցադրումները վկայում էին, որ ընտրված թեման խիստ արդիական է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նախանշված համապետական ընտրություններին հաշված օրեր են մնացել: [b]Արդարադատության ակադեմիա[/b]

Նմանատիպ նյութեր