211652_close_icon
views-count1876 դիտում article-date 12:00 07-03-2017

Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները գրեթե չեն փոխվում վերջին օրերին. պատճառը ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների մեծացման մասին տվյալներն են, գրում է MarketWatch-ը։ Շուկայի մասնակիցներին ինչ-որ չափով մտահոգել է նաև չինական իշխանությունների կողմից տնտեսական աճի տեմպի դանդաղելու մասին հայտարարությունը։ Այսպես, Brent նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.11%-ով և 1 բարելի դիմաց կազմել 55.95 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.04%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 53.18 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր