211652_close_icon
views-count41005 դիտում article-date 19:55 06-03-2017

Արտակարգ դեպք Նուբարաշենի փողոցում գտնվող «Փայտի շուկա»-ի տարածքում. 2 դանակահարված երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Մեջլումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 4-ին Երևանում Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած 2 քաղաքացու դանակահարության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 19:20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «որովայնի ձախ շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի և մինչ բժիշկները նրան օնություն կցուցաբերեին՝ նույն ախտորոշմամբ մեկ այլ քաղաքացի էլ է բերվել հիվանդանոց: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները պարզում են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Խորենացու փողոցի 47 շենքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Բարսեղյանը և Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Վարպետյանը: Հիվանդանոցում բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին որևէ տեղեկություն տալ, քանի որ բժիշկներին հայտնել են, որ չեն հիշում, թե որտեղ և ինչ է պատահել իրենց հեետ: Ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ինչպես նաև նույն ոստիկանության համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Նուբարաշենի փողոցում գտնվող «Փայտի շուկա» կոչվող տարածքում նրանց հետ վիճաբանել ու մարմնական վնասվածքներ է պատճառել Երևան քաղաքի Աթոյան անցուղի 14 շենքի բնակիչ, 20-ամյա Հակոբ Հակոբյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ՝ մարտի 5-ին, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում Հ. Հակոբյանը ինքնակամ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն, որից հետո կատարվածի մասին բացատրություն տալուց հետո Հ. Հակոբյանը հետաքննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր