211652_close_icon
views-count36674 դիտում article-date 19:38 04-03-2017

Երևանում մեկնարկեց սպորտի վաստակավոր մարզիչ Ներսես Սարգսյանի հիշատակին նվիրված ազատ ըմբշամարտի պատանեկան առաջնությունը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին Երևան քաղաքի <<Հայաստան>> մարզական միության Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի մարզադահլիճում <<ասեղ գցելու>> տեղ չկար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ մեկնարկեց ազատ ըմբշամարտի պատանեկան առաջնությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ներսես Սարգսյանի հիշատակին: Մրցումներին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից ժամանած շուրջ 300 ըմբիշներ: Մրցումների գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Գուրգեն Սահակյանը: Մրցաշարի փակման արարողությունը տեղի կունենա վաղը, հաղթողները կպարգևարվեն հուշամեդալներով, պատվոգրերով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 365+
365+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր