211652_close_icon
views-count25496 դիտում article-date 13:25 04-03-2017

Կողոպուտի դեպք Երևանում. հանցագործը բռնություն կիրառելով դեղատան աշխատակցուհու նկատմամբ՝ հափշտակել է չհրկիզվող պահարանը, որում եղել է դրամարկղը

Երեկ՝ մարտի 3-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում անհայտ անձը ներս է մտել Թումանյան փողոցի թիվ 11 հասցեում գործող «Աստերիա» դեղատուն և այնտեղից գողացել է չհրկիզվող պահարանը, որում եղել է դրամարկղը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Բավեյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը մտնելով նշված դեղատուն՝ բռնություն է կիրառել այնտեղ գտնվող աշխատակցուհու ՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Խչոյանի նկատմամբ և բացահայտ հափշտակել չհրկիզվող պահարանը, որում եղել է դրամարկղը, որից հետո դիմել է փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղատունը պատկանում է «Աստերիա» դեղատների ցանցի տնօրեն Հակոբ Տեր- Կարապետյանին: Փաստի առթիվ կողոպուտի հատկանիշով քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ինչպես վնասի չափը պարզելու, այնպես էլ հանագործությունը կատարած ճիվաղին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր