211652_close_icon
views-count2754 դիտում article-date 14:12 03-03-2017

ԱՄՆ-ի նորանշանակ ՆԳ նախարարն աշխատանքի է գնացել ձին հեծնած, կովբոյի գլխարկով

ԱՄՆ-ի Ներքին գործերի նախարար Ռայան Զինքեն զարմացրել է իր գործընկերներին, երբ աշխատանքային առաջին օրը ներկայացել է ծառայության ձիով ու կովբոյական գլխարկով, հաղորդում է Ria Novosti-ն։ Լուսանկարները նախարարը հրապարակել է Twitter-ի իր էջում և գրառել. «Ինձ համար պատիվ է կանգնել ԱՄՆ-ի ազգային զբոսայգիների անվտանգության ծառայության սպաների կողքին։ Այդ պրոֆեսիոնալները պատրաստ են իրենց կյանքը զոհել մեզ համար»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել իր իշխատակիցներին՝ ջերմ ընդունելության համար։ Նենք, որ Զինքեի թեկնածությունը նշված պաշտոնում Սենատը հաստատել է չորեքշաբթի՝ մարտի 2-ին։ Մինչ այդ, նա եղել է ամենապահպանողական նահանգներից մեկի՝ Մոնթանայի Ներկայացուցիչների պալատի անդամ։

Նմանատիպ նյութեր