211652_close_icon
views-count4287 դիտում article-date 23:29 02-03-2017

Ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը

Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը: Մրցաշարի վերջին տուրում «Աէրոֆլոտ Օփեն»-ի «A» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Մանուէլ Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: 2017 թվականի[b] «Աէրոֆլոտ Օփեն»[/b]-ի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Ֆեդոսեևը իրավունք ստացավ մասնակցելու Դորտմունդում կայանալիք սուպերմրցաշարին: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց 6.5 միավոր վաստակած Եվգենի Նայերը, իսկ Վլադիսլավ Կովալյովը եզրափակեց լավագույն եռյակը: Սերգեյ Մովսեսյանը վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանն իրենց ակտիվում գրանցեցին 4-ական միավոր և զբաղեցրեցին համապատասխանաբար 64-րդ և 65-րդ հորիզոնականները, իսկ Հայկ Մարտիրոսյանը 3.5 միավորով հանգրվանեց 84-րդ տեղում: «Աէրոֆլոտ Օփեն»-ի [b]«B»[/b] խմբի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Գաբրիել Բատալյինին, ով 9 հնարավորից վաստկեց 7 միավոր: Հայաստանի երեք պատվիրակներ` Արամ Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Քոթանջյանը առաջատարից հետ մնացին միայն մեկ միավորով և գրավեցին համապատասխանաբար 11-րդ, 14-րդ և 17-րդ հորիզոնականները: 16-ամյա Արամ Հակոբյանը նաև 14 կետով բարձրացրեց իր անհտական վարկանիշը: «B» խմբում հաջող հանդես եկան նաև պատանի շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Դավիթ Միրզոյանը, ովքեր լրացրեցին միջազգային վարպետի նորմաներ: [b]«C»[/b] խմբում հաղթող դարձավ Գերման Բազեևը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Այս խմբում մեր պատվիրակներից հաջող հանդես եկավ 16-ամյա պատանի շախմատիստուհի Արփինե Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 4 միավոր և 56 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:

Նմանատիպ նյութեր