211652_close_icon
views-count11777 դիտում article-date 19:18 02-03-2017

Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ արձակելով 68 արկ

Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ: ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը: Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր