211652_close_icon
views-count2630 դիտում article-date 13:44 01-03-2017

Սպիտակ Տունը չի հաստատել Պուտինի ու Թրամփի հանդիպման պայմանավորվածության մասին տեղեկությունը. WSJ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման աշխատանքներ ներկա պահին չեն տարվում։ Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով Սպիտակ Տան իր աղբյուրին։ Այսպիսով, թերթը այսկերպ է մեկնաբանում ՌԴ ԱԳ փոխնախարարի այն հայտարարությունը, որ սկսվել են երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ «Ուզում եմ միանգամից ասել, որ առայժմ հանդիպման վայրի ու ժամկետի մասին խոսք չի գնում, սակայն սկսվել է նրա նախապատրաստումը և այդ հարցում ամերիկյան կողմի հետ համաձայնություններ կան»,-ասել էր Ռյաբկովը։

Նմանատիպ նյութեր