211652_close_icon
views-count3461 դիտում article-date 21:20 25-02-2017

Դոնալդ Թրամփը խոստացել է, որ վերացնելու է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցներն ու պարբերականները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնֆերանսի ժամանակ խոստացել է վերացնել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։ Թրամփը նշել է, որ այդ գործում ԱՄՆ-ին պետք է օգնեն իր դաշնակից երկրները, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի վերացնել այդ չարիքը։ Հիշեցնենք, որ Մյունխենում տեղի ունեցած խաղաղության ու անվտանգության վեհաժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ էր արել, որ Իսլամական պետության վերացմանն աջակցեն նաև մուսուլմանական երկրները։

Նմանատիպ նյութեր