211652_close_icon
views-count2693 դիտում article-date 10:37 24-02-2017

ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան է խոսելու, ինչ է խոսելու. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Այս փուլում ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան է խոսելու, ինչ է խոսելու, և որ հարցերն են շեշտադրվելու։ Որոշ ՀՀԿ-ականներ նույնիսկ հայտարարում են, թե իրենց ասված է՝ երբ խոսել, հիմա ոչինչ չեն կարող ասել։ Մինչ կենտրոնական գրասենյակում որոշում են՝ ինչ ասել, ՀՀԿ-ի համայնքների ղեկավարներն անցել են գործի։ Մեր տեղեկություններով, մարզերում բավականին ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Գրասենյակներում իրարանցումն սկսված է, գյուղապետերն ու քաղաքապետերը գործի են դրել սեփական միջոցներն ու մարդկանց, որպեսզի նախ ՀՀԿ-ական տարածքային ցուցակի հայտնի դեմքին շատ ձայներ ապահովեն։ Որոշ ռեյտինգային թեկնածուներ արդեն համայնքների քաղաքականապես ակտիվ հատվածն են հավաքագրում, հորդորում աշխատել մարդկանց հետ և, իհարկե, կաշառք խոստանալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր