211652_close_icon
views-count5262 դիտում article-date 00:37 24-02-2017

The Daily Mail. «Լեսթերը» պաշտոնանկ է արել Ռանիերիին. ԼՐԱՑՎԱԾ

«Լեսթերը» աշխատանքից հեռացրել է գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին, հայտնում է The Daily Mail-ը: Ակումբի ղեկավարությունը որոշել է իտալացի մասնագետին պաշտոնանկ անել Չեմպիոնների Լիգայում «Սևիլյայից» կրած պարտությունից (1:2) հետո: Բրիտանական պարբերական փորձել է այս տեղեկությունը ճշտել, սակայն ակումբի ներկայացուցիչները մեկնաբանություններից հրաժարվել են: Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերը» ներկա պահին ԱՊԼ-ում զբաղեցնում է 17-րդ տեղը` վերջին երեք տեղերից ընդամենը 1 միավոր առաջ լինելով: Հիշեցնենք, որ «Լեսթերը» Ռանիերիի գլխավորությամբ 2015/16 մրցաշրջանում առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: *** Քիչ առաջ «Լեսթերը» պաշտոնապես հաստատեց, որ Ռանիերին պաշտոնանկ է արվել:

Նմանատիպ նյութեր