211652_close_icon
views-count8730 դիտում article-date 21:12 24-02-2017

«Ստրումո» նավը խորտակվեց Սև ծովում և մահացան անձնակազմի 767 անդամներ․ Պատմության այս օրը

1607 - Իտալիայի Մանտուա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում կայացավ Կլաուդիո Մոնտեվերդիի Օրփեոս օպերայի առաջին ներկայացումը։ 1931 - մահացել է Երվանդ Լալայանը, հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ (ծն. 1864)։ 1942 - հրեա փախստականների բուլղարական «Ստրումո» նավը խորտակվեց Սև ծովում, մահացան անձնակազմի 767 անդամներ։ 1942 - առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։ 1955 - Բաղդադում Իրաքի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա հետագայում ստեղծվեց CENTO կազմակերպությունը։ 1955 - ծնվել է Սթիվ Ջոբսը, ամերիկացի նշանավոր ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր (մահ. 2011)։ 1975 - մահացել է Մինաս Ավետիսյանը, հայ նշանավոր գեղանկարիչ (ծն. 1928)։ 1978 - մահացել է Հավասին (իսկական անունը՝ Արմենակ Մարկոսյան), հայ ճանաչված գուսան, հեղինակ է մոտ 3600 աշուղական բանաստեղծության (ծն. 1896 թ.)։ 1980 - տեղի ունեցավ XIII Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։

Նմանատիպ նյութեր